Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ներկա է գտնվել Լա լիգայի 9-րդ տուրի՝ «Օսասունայի» դեմ հանդիպմանը։
Ֆրանսիացի մասնագետը «Ռեալը» գլխավորել է երկու անգամ՝ 2016-ից 2018 թվականներին և 2019-ից 2021 թվականներին։ Նրա հետ թիմը դարձել է Իսպանիայի չեմպիոն և երեք անգամ հաղթել Չեմպիոնների լիգայում։
Մրցաշրջանի ավարտից հետո Կարլո Անչելոտին կլքի Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը և հնարավոր է գլխավորի Բրազիլիայի ազգային հավաքականը։
Հոկտեմբերի 7-ին «Ռեալը» Լա լիգայի 9-րդ տուրում սեփական հարկի տակ հաղթեց «Օսասունային» (4-0): Անչելոտիի թիմը 24 միավորով զբաղեցրեց առաջին տեղը Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում։
























































