Բունդեսլիգայի 7-րդ տուրի խաղում «Հոֆենհայմը» հաղթանակ տարավ Բրեմենի «Վերդերի» նկատմամբ։
Հոկտեմբերի 7-ին Բրեմենում կայացած հանդիպումն ավարտվել է 3-2 հաշվով՝ հօգուտ հյուրերի։
Հանդիպումը մոտենում էր ավարտին, և «Հոֆենհայմը» առջևում էր հաշվի մեջ մեկ գնդակի տարբերությամբ՝ 2-1, երբ «Վերդերին» 91-րդ րոպեին հաջողվեց հավասարեցնել հաշիվը։ Սակայն մեկ րոպե անց «Հոֆենհայմը» պատասխանեց իր գոլով ու հաղթանակով ավարտեց հանդիպումը։
Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Հոֆենհայմը» 15 միավորով չորրորդն է։ «Վերդերն» ունի 6 միավոր և զբաղեցնում է 14-րդ տեղը:
























































