«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ասել է, որ մի օր աշխատելու է Սաուդյան Արաբիայում։
«Ես կգնամ Սաուդյան Արաբիա, երբ ազատ ժամանակ ունենամ։ Բայց ես վստահ եմ, որ այնտեղ կաշխատեմ։ Ես չգիտեմ, թե երբ դա տեղի կունենա, բայց ես համոզված եմ դրանում: Ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի ապագայում, բայց ես անպայման կանեմ դա։
Ես հավատարիմ եմ «Ռոմայի» հետ իմ աշխատանքային պայմանագրին և ցանկանում եմ ամբողջ ուժերս տալ ակումբին մինչև վերջին օրը։
Սաուդյան Արաբիայի լիգայում դռները միշտ բաց են ինձ համար։ Ուզում եմ զգալ, թե ինչպես է այնտեղ առաջընթաց գրանցվում։ Կրիշտիանուն առաջինն էր, ով ժամանեց այնտեղ և անմիջապես մեզ հնարավորություն տվեց այլ տեսանկյունից նայելու, թե ինչ է կատարվում այդ լիգայում։ Սկզբում խաղացողները կարծում էին, որ դա միայն շոու է, բայց ամառվա ընթացքում հասկացան, որ ամեն ինչ իսկապես փոխվում է:
Շատ խաղացողներ, ոչ միայն իրենց կարիերայի վերջին փուլում, այլև իրենց կարիերայի լավագույն տարիներին, մեկնում են այնտեղ, քանի որ այնտեղ իրական մրցակցություն կա ոչ միայն ազգային առաջնությունում, այլև Ասիայի Չեմպիոնների լիգայում, որը շատ հետաքրքիր մրցաշար է»,- Մոուրինյուի խոսքերն է մեջբերում Reuters-ը։
























































