ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի խաղում «Նյուքասլից» կրած պարտության մասին (1:4)։
««Նյուքասլի» դեմ խաղի արդյունքը բոլորովին չի արտացոլում երկու թիմերի միջև եղած տարբերությունը: Սա բնորոշ արդյունք չէ։ Ես նախկինում էլ մեծ տարբերությամբ պարտվել եմ իմ կարիերայում: Եվ դա այն պատճառով, որ մակարդակի մեծ տարբերություն կար: Այստեղ այդպես չէր։
«Նյուքասլի» դեմ հանդիպումը տարօրինակ էր։ Ինձ դուր եկավ իմ թիմը, երբ խաղն ավարտվեց։ Նորից նայելով՝ նույնն եմ մտածում. «Նյուքասլի» հաղթանակն արժանի էր, բայց ոչ նման տարբերությամբ»,- Էնրիկեի խոսքն է մեջբերել RMC Sport-ը։