«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կհեռացվի աշխատանքից, եթե թիմը չհաղթի Ա Սերիայի 8-րդ տուրի՝ «Կալյարիի» դեմ խաղում, հայտնում է Corriere dello Sport-ը։
Ըստ աղբյուրի՝ «Ռոմայի» սեփականատեր Դեն Ֆրիդկինն արդեն փոխարինող է ընտրել 60-ամյա մասնագետին։ «Գայլերի» ղեկավարները ցանկանում են հրավիրել Հանս-Դիտեր Ֆլիկին, որը նախկինում հեռացվել էր Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։
«Կալյարի» — «Ռոմա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 8-ին։ Հանդիպումը կկայանա «Սարդինիա Արենա» մարզադաշտում, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 20։00-ին։
Ներկայումս «Ռոման» Ա Սերիայում 13-րդ տեղում է, 7 տուրում թիմը վաստակել է 8 միավոր:
























































