«Սասուոլոյի» տնօրեն Ջովանի Կարնևալին խոսել է ակումբի հարձակվող Դոմենիկո Բերարդիի՝ «Յուվենտուս» ձախողված տեղափոխության մասին։
«Ինձ համար դեռևս զարմանալի է, որ շատ թոփ ակումբներ չեն կարողացել ձեռք բերել Դոմենիկո Բերարդիին վերջին տարիներին: Նա բարձրակարգ խաղացող է: Անցյալ ամառ «Յուվենտուսը» մոտ էր Բերարդիին ձեռք բերելուն, բայց գործարքը ձախողվեց, քանի որ արժեքը ավելի բարձր էր, քան նրանց առաջարկը», — Կարնևալիի խոսքն է մեջբերել լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
























































