«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը կարող է խաղադաշտ վերադառնալ հոկտեմբերի 21-ին, հայտնում է Bayern & Germany-ը՝ հղում անելով Bild-ին։ Այդ օրը նախատեսված է մյունխենցիների հանդիպումը «Մայնցի» հետ։
2022 թվականի դեկտեմբերին դարպասապահը արձակուրդում դահուկ քշելիս ստացել էր սրունքի կոտրվածք։ Նա բարեհաջող վիրահատվել էև և բաց թողել 2022/23 մրցաշրջանի մնացած հատվածը։
Օգոստոսի 29-ին հայտնի դարձավ, որ 37-ամյա գերմանացին վերադարձել է ընդհանուր խմբում մարզումներին։
























































