Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող Միրոսլավ Կլոզեն իր կարծիքն է հայտնել ժամանակակից ֆուտբոլի մասին։
«Ես դադարեցի խաղալ, քանի որ այլևս չէի ճանաչում ֆուտբոլը: Այսօր խաղացողներն այլ բաների մասին են մտածում։ Մանուկ հասակում ես մտածում էի միայն մարզվելու և իմ սիրած մարզաձևում կարևոր մեկը դառնալու մասին: «Լացիոյում» և ազգային հավաքականում ես միշտ սառը լոգանք էի ընդունում վնասվածքից խուսափելու համար։ Բայց երիտասարդ խաղացողները հրաժարվում էին։ Ես խաղադաշտից դուրս էի բերում գնդակներով ցանցերը, իսկ երիտասարդները հարցնում էին, թե ինչու եմ ես դա անում։ Դուք 20 տարեկան եք և չե՞ք կարող օգնել մարզադաշտի 60-ամյա աշխատակցին:
Այսօր ֆուտբոլիստներին ավելի շատ մտահոգում է իրենց խաղակոշիկները գուլպաների հետ համապատասխանեցնելու հարցը։ Խաղացողները մտածում են մեքենաների, պայմանագրերի և հովանավորների, վառ կոշիկների մասին։ Նրանց համար արտաքինից ավելի կարևոր բան չկա։ Ինձ համար խաղն ինքնին միշտ առաջին տեղում է եղել»,- Կլոզեի խոսքերն է մեջբերում Football Tweet-ը։
Կարիերան ավարտելուց հետո Կլոզեն աշխատել է Գերմանիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» մարզչական շտաբերում, ինչպես նաև գլխավորել է ավստրիական «Ալտախը» 2022 թվականի հուլիսից մինչև 2023 թվականի մարտը։
























































