ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Չեմպիոնների լիգայում «Նյուքասլից» կրած ջախջախիչ պարտությունից հետո (1-4) պատասխանել է լրագրողների հարցերին։
«Ինչու՞ նման սխեմա․․. Ես մարզիչ եմ, այդպես որոշեցի: Շատ ձեռնտու արդյունք է մրցակցի համար։ Մենք արժանի չենք այս արդյունքին։ Մենք շատ լավ պահեր ունեցանք։ Երբ մրցակիցը կոմպակտ է խաղում, պետք է փորձենք ավելի լավ օգտագործել մեր պահերը։
Մեզ համար վատ արդյունք է, բայց մենք պետք է շարունակենք մեր ճանապարհը։ Արդյո՞ք սա նշանակալի պարտություն է՝ չգիտեմ։
Մեր նպատակը փլեյ-օֆֆ դուրս գալն է։ Բարդ խումբ է, մենք դա գիտենք, բայց դեռ երկրորդն ենք… Վերջին հանդիպումները զիլ են լինելու։ Պետք է ավելի լավ կառավարենք մեր խաղը։ Դժվա՞ր է մարզել ՊՍԺ-ն։ Սա ի՞նչ հարց է»,- Էնրիկեին մեջբերում է RMC Sport-ը։