Այսօր հայտնի դարձավ, որ 2030 թվականի ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը հնարավոր է անցկացվի երեք մայրցամաքների վեց երկրներում։ Մրցաշարը կընդունեն Իսպանիան, Պորտուգալիան և Մարոկկոն, սակայն առաջին երեք խաղերը կանցկացվեն Ուրուգվայում, Արգենտինայում և Պարագվայում:
Այսպես ՖԻՖԱ-ն կնշի պատմության մեջ առաջին Աշխարհի առաջնության հարյուրամյակը, որն անցկացվել է 1930 թվականին Ուրուգվայում: 2030 թվականի ԱԱ-ի տանտերերը պաշտոնապես կնշանակվեն ՖԻՖԱ-ի Կոնգրեսի կողմից հաջորդ տարի:
Հաշվի առնելով մայրցամաքների ռոտացիայի սկզբունքը՝ 2034 թվականին Աշխարհի առաջնությունը կանցկացվի կամ Ասիայում, կամ Օվկիանիայում։
Հիշեցնենք, որ առաջիկա ԱԱ-ն կանցկացվի Հյուսիսային Ամերիկայի երեք երկրում՝ ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում։