«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիայի» հետ սպասվող հանդիպման մասին։
«Մրցաշարային տեսանկյունից դա միանշանակ կարևոր հանդիպում է լինելու: Բայց այսքանից հետո կմնա ևս չորս տուր, այնպես որ բոլոր չորս թիմերն էլ խմբից դուրս գալու շանս կունենան։ Հանդիպումը որոշիչ չի լինելու, բայց կարևոր է լինելու։ «Բորուսիան» տանը չի պարտվել Չեմպիոնների լիգայում գրեթե երկու տարի, այնպես որ մենք գիտենք, թե ինչ դժվար հանդիպում է մեզ սպասվում»,- Պիոլիի խոսքն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի կայքը։
Հանդիպումը կկայանա այսօր՝ հոկտեմբերի 4-ին։ Խաղի սկիզբը՝ 23։00։