Իտալական Ա սերիայի մի քանի թիմեր դադարեցրել են մարզումները: Gazzetta dello Sport-ի հաղորդմամբ «Միլանը», «Լացիոն», «Ֆիորենտինան», «Կալյարին», «Բրեշիան» ու ՍՊԱԼ-ը մարզումներ չեն անցկացնի մինչև մարտի 15-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտին հայտնել էր, որ կորոնավիրուսի պատճառով Իտալիայում մինչև ապրիլի 3-ը դադարեցվել են բոլոր մարզական միջոցառումները: