Հոկտեմբերի 3-ին «Բավարիան» արտագնա խաղում հաղթել է «Կոպենհագենին» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի խաղում (2:1):
Մյունխենցիների հարձակվող Թոմաս Մյուլերը փոխարինման է դուրս եկել 77-րդ րոպեին։ Մյուլերի համար այս հաղթանակը 101-րդն էր Չեմպիոնների լիգայում իր կարիերայի ընթացքում։
Այս ցուցանիշով գերմանացին հավասարվել է իսպանացի լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասին։ Չեմպիոնների լիգայում ավելի հաճախ հաղթել է միայն հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ 115 հաղթանակ։
Մյուլերը «Բավարիայում» հանդես է գալիս 2009 թվականից։ Transfermarkt ինտերնետ-պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո:Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է վեց հանդիպման, որոնցում մեկ գոլային փոխանցում է կատարել:
Գերմանիայի հավաքականի կազմում Մյուլերը դարձել է 2014 թվականի աշխարհի առաջնության հաղթող, 2010 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր և երկու անգամ բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում՝ 2012 և 2016 թվականներին։