«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ «Կոպենհագենի» հետ հանդիպումից հետո (2:1) կիսվել է տպավորություններով.
«Մենք գիտեինք, թե որքան դժվար է լինելու խաղը: Շատ կարևոր էր չհուզվել կամ կորցնել կենտրոնացումը, այլ շարունակել նույն ոգով և օգտվել ամենաչնչին հնարավորություններից։ Մեզ հաջողվեց։ «Կոպենհագենը»պաշտպանվում էր շատ ամուր, շատ կոմպակտ, իսկ 1:0 հաշվից հետո մեր գործը շատ դժվարացավ։
Դժվար էր նրանց պաշտպանությունը ճեղքելը, նույնիսկ այն ժամանակ, երբ մենք լավ հնարավորություններ ունեինք անցումային շրջանում:
Մենք վերահսկում էինք խաղը, երկար ժամանակ նրանց ոչինչ թույլ չէինք տալիս, բայց հետո ընդմիջման գնացինք պարտվողի կարգավիճակում։ Տհաճ էր։
«Կոպենհագենը» ի զորու էր նաև ամբողջ խաղը հաղթելու: Դա կարելի էր զգալ մարզադաշտում: Մենք համբերատար մնացինք, թարմ ուժեր բերեցինք պահեստայինների նստարանից և արժանիորեն շրջեցինք խաղի ընթացքը։ Ես գոհ եմ, որ մեզ հաջողվեց դա անել»,- Տուխելի խոսքերն է մեջբերում «Բավարիայի» պաշտոնական կայքը։
Երկու տուրից հետո «Բավարիան» վեց միավորով առաջին տեղում է A խմբում։ Երկրորդ տեղում է «Գալաթասարայը» (չորս միավոր):