«Բայերի» սպորտային տնօրեն Սիմոն Ռոլֆեսը խոսել է թիմի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի ապագայի մասին։
«Նա երկարաձգեց պայմանագիրը ոչ այնքան վաղուց, և դա արեց մի պատճառով, որովհետև գիտի, որ մենք մեծ նախագիծ ենք կառուցում: Նա շատ լավ թիմ ունի, շատ լավ մարզչական շտաբ և լիարժեք աջակցություն մեր ակումբում։ Հենց դա է դրդում նրան առաջ շարժվել։ Այդ պատճառով նա երկարաձգեց պայմանագիրը։ Այո, խոսակցություններ կան, այդպես լինում է։
Մարզչի հետ նույնը չէ, ինչ խաղացողի հետ։ Մարզչի համար կարևոր է հասկանալ, որ նա ճիշտ տեղում է: Ակումբի համար կարևոր է նաև հասկանալ, որ մարզիչը համապատասխանում է թիմին։ Մենք երկուսս էլ որոշակի պարտավորություններ ենք ստանձնել այս ուղղությամբ մի քանի շաբաթ առաջ: Այնպես որ, ես հանգիստ եմ»,- Ռոլֆեսի խոսքն է մեջբերում Mundo Deportivo-ն: