Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, գերմանացի պաշտպան Ժերոմ Բոատենգը պետք է մասնակցի «Բավարիայի» հիմնական թիմի հետ իր առաջին մարզմանը ակումբ վերադառնալուց հետո: Այս մասին հայտնել է լրագրող Քերի Հաուն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 35-ամյա ֆուտբոլիստի վերադարձը մյունխենյան ակումբ գրեթե ավարտված է։
Բոատենգը պետք է միանա այսօր «Բավարիայի» մարզմանը, որը կազմակերպվել է այն ֆուտբոլիստների համար, ովքեր խաղադաշտ դուրս չեն եկել «ՌԲ Լայպցիգի» հետ Բունդեսլիգայի վերջին խաղում, որը տեղի է ունեցել երեկ՝ սեպտեմբերի 30-ին։
Գերմանացի պաշտպանը 2021 թվականին «Բավարիայից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել էր «Լիոն»։