Բունդեսլիգայի 6-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվել էր «Լայպցիգին» ու ոչ-ոքի` 2-2 ավարտեց հանդիպումը։
Մինչև 57-րդ րոպեն մյունխենցիները պարտվում էին 0-2 հաշվով։ 57-րդ րոպեին մրցավարը 11-մետրանոց նշանակեց մրցակցի դարպասին և Քեյնը գնդակն ուղարկեց ուղիղ ցանցի մեջ։ 70-րդ րոպեին Սանեն հավասարեցրեց հաշիվը։
Այս խաղից հետո «Բավարիան» 14 միավորով 3-րդ տեղում է, իսկ «Լայպցիգը» 13 միավորով՝ 5-րդ։