Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Դոնել Մալենը կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հայտնում է Bild-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 24-ամյա հոլանդացուն ցանկանում է ձեռք բերել «Լիվերպուլը»: Մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը տպավորված է հարձակվողի խաղով։
«Բորուսիան» պատրաստ է բաց թողնել Մալենին 60 միլիոն եվրոյի դիմաց։
Այս մրցաշրջանում Մալենն անցկացրել է 7 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։