«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը Բունդեսլիգայի 5-րդ տուրում երեք գոլ խփեց «Բոխումի» դարպասը (7:0):
Այսպիսով, հարձակվողը դարձավ 4-րդ անգլիացին, որը հեթ-տրիկի հեղինակ է դարձել Բունդեսլիգայի խաղում։ Նախկինում հեթ-տրիկի հեղինակ էրին դարձել Քևին Քիգանը (1978 թվականի դեկտեմբերին), երկու անգամ՝ Թոնի Վուդքոկը (1980 թվականի մայիսին և 1982 թվականի ապրիլին) և Ջեյդոն Սանչոն (2020 թվականի մայիսին)։
Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 7 հանդիպումներում Քեյնը դարձել է 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։