Գերմանիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը մեկնաբանել է իր նշանակումն այս պաշտոնում։ Մարզչի հետ պայմանագիր է կնքվել մինչև 2024 թվականի Եվրոպայի առաջնության ավարտը, որը կայանալու է Գերմանիայում։
«Բանակցությունները շատ լավ են անցել, ինձ համոզելու կարիք չկար։ Մենք նպատակ ունենք՝ լավ խաղալ Եվրոպայի առաջնությունում։ Սա լավ մոտիվացիա և մարտահրավեր է:
Մենք ձգտում ենք գրավիչ ֆուտբոլ ցուցադրել, որից մարդիկ հաճույք են ստանում ոչ միայն արդյունքից։ Իհարկե, ինքնավստահությունն ու մթնոլորտը կարևոր են։
Հուսով եմ, մենք կտեսնենք, թե ինչ տեսք կունենա հավաքականը առաջիկա երկու հանդիպումներում»,- ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Նագելսմանը։