Գերմանական «Բայերը» այս մրցաշրջանում ամենաարդյունավետ ակումբն է եվրոպական թոփ լիգաների ակումբների շրջանում:
Եվրոպայի լիգայի խմբային փուլի 1-ին տուրում Լևերկուզենի թիմը 4-0 հաշվով հաղթեց «Հակենին»։
Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած ընդամենը 6 խաղում Խաբի Ալոնսոյի թիմը խփել է 25 գոլ՝ ավելի շատ, քան թոփ 5 լիգաների ցանկացած այլ ակումբ։
«Բայերի» հաջորդ խաղը կկայանա սեպտեմբերի 24-ին՝ Բունդեսլիգայում թիմը կհանդիպի Հայդենհայմի հետ: