90min-ի վերլուծաբանները վերլուծել են եվրոպական ակումբների ելույթներն այս մրցաշրջանի առաջին տուրերում։ Արդյունքում կազմվել է թոփ լիգաների թիմերի վարկանիշ:
Առաջին տեղում Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր «Մանչեսթեր Սիթին» է, որին հաջորդում է Մադրիդի «Ռեալը», իսկ լավագույն եռյակը եզրափակում է «Բարսելոնան»:
Լավագույն հնգյակում անսպասելի հյուրն է «Տոտենհեմը», որն առայժմ անպարտելի է Պրեմիեր լիգայում: Միլանի «Ինտերը» հինգերորդն է։
Լավագույն տասնյակում են նաև «Արսենալը», «Լիվերպուլը», «Ժիրոնան», «Բայերը» և «Յուվենտուսը»։