Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան կիսվել է իր կարծիքով, որ այս մրցաշրջանում թիմի մարզիչ Կառլո Անչելոտին սկսել է ավելի շատ խաղաժամանակ վստահել երիտասարդ խաղացողներին։
«Այս տարի երիտասարդներն ավելի շատ խաղաժամանակ են ստանում։ Ուրախ եմ խաղադաշտում փոխարինել այնպիսի լեգենդների, ինչպիսիք են Կրոսն ու Մոդրիչը։ Սա նշանակում է, որ պարոնը վստահում է ինձ։
Ես փորձում եմ շատ բան սովորել նրանցից։ Ամեն ինչ անում եմ, որպեսզի ապացուցեմ, որ կարող եմ խաղալ այստեղ»,- Կամավինգայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն: