Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Էդին Թերզիչը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի՝ ՊՍԺ-ի հետ առաջիկա հանդիպման մասին։
«Մենք գիտենք, որ շատ կարևոր է խմբային փուլը հաղթանակով սկսելը։ Դժվար է դա անել ՊՍԺ-ի դեմ խաղում, բայց մենք ունենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է հաղթանակի հասնելու համար։ ՊՍԺ-ն գերիշխող ֆուտբոլ է խաղում։ Մենք պետք է ճիշտ գործենք գնդակին տիրելիս։ Պետք է չափազանց կենտրոնացված լինենք և նաև վտանգավոր գործենք մրցակցի դարպասի մոտ հանդիպման ամբողջ 90 րոպեների ընթացքում»,- Թերզիչի խոսքն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հանդիպումը կկայանա այսօր՝ սեպտեմբերի 19-ին։ Խաղի սկիզբը՝ 23։00։