Հարի Քեյնը Չեմպիոնների լիգայի մեկնարկից առաջ խոսել է «Բավարիայի» նպատակների մասին։
««Բավարիան» հաղթել է առաջնությունը մոտ 11 տարի և մի քանի տարի առաջ նվաճել է Չեմպիոնների լիգան: Մեզնից ակնկալվում է, որ կհաղթենք յուրաքանչյուր մրցաշարում, որին մասնակցում ենք:
Կարծում եմ՝ Չեմպիոնների լիգայի խմբում միշտ պետք է խաղից խաղ առաջ գնաս, հետո գնահատես, թե որտեղ ես գտնվում։ Պետք է լավ սկսել: Միշտ ցանկանում ես լավ սկսել խմբում: Սա տոն է հաղորդում մրցաշարի մնացած հատվածին»,- հարձակվողի խոսքերն է փոխանցում CBS Sports-ը։
«Բավարիան» Չեմպիոնների լիգայի արշավը սկսում է սեպտեմբերի 20-ին՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ տնային խաղով։