«Բայերի» հաջողությունները գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի գլխավորությամբ աննկատ չեն մնում թոփ-ակումբների կողմից։
Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, «Բավարիան» և «Ռեալը» պատրաստվում են պայքարել մարզչին իրենց թիմ հրավիրելու համար։
Ինչպես հայտնի է՝ Կառլո Անչելոտին կլքի մադրիդցիների գլխավոր մարզչի պաշտոնը և կստանձնի Բրազիլիայի հավաքականի ղեկը, իսկ «Բավարիայի» արդյունքները Թոմաս Տուխելի գլխավորությամբ տպավորիչ չեն։
Հատկանշական է, որ Խաբի Ալոնսոն ֆուտբոլիստ եղած ժամանակ հասցրել է հանդես գալ թե՛ «Ռեալում», թե՛ «Բավարիայում»։
























































