Այսօր կայացան գերմանական Բունդեսլիգայի 2023/24 մրցաշրջանի 4-րդ տուրի մի շարք հանդիպումներ։
«Լայպցիգը» սեփական հարկի տակ 3-0 հաշվով հաղթեց «Աուգսբուրգին»։ Տանտերերի կազմում գոլերի հեղինակ դարձան Սիմոնսը, Օպենդան և Ռաումը։
«Ֆրայբուրգը» սեփական հարկի տակ զիջեց Դորտմունդի «Բորուսիային»՝ 2-4։ Տանտերերի կազմում աչքի ընկան Հոլերն ու Հոֆլերը, հյուրերի կազմում՝ Հումելսը, ով դուբլ ձևակերպեց, Մալենն ու Ռոյսը։
«Մայնցը» սեփական հարկի տակ զիջեց «Շտուտգարտին» 1-3 հաշվով։ Բարեյրոյի խփած գոլին հյուրերը պատասխանեցին առաջնության գլխավոր ռմբարկուի՝ Գուիրասիի հեթ-տրիկով։ Վերջինս արդեն 8 գոլ ունի իր ակտիվում։
«Վոլֆսբուրգը» տանը 2-1 հաշվով հաղթեց «Յունիոնին»։ Տանտերերի կազմում գոլերը խփեցին դանիացի ֆուտբոլիստները՝ Վինդն ու Մելեն, հյուրերի կազմում աչքի ընկավ Գոսենսը։
























































