«Բարսելոնան» շարունակում է հետաքրքրվել Ջոշուա Կիմմիխի ծառայություններով։
Այս ամռանը հաղորդվում էր, որ կատալոնական ակումբը հետաքրքրված է «Բավարիայի» կիսապաշտպանով։ Պաշտոնական առաջարկ չի եղել և ֆուտբոլիստը մնացել է գերմանական ակումբում։
Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, «Բարսայի» գլխավոր մարզիչ Չավին շատ է ցանկանում կիսապաշտպանին տեսնել իր թիմում: «Բարսելոնան» կարող է փորձել ձեռք բերել ֆուտբոլիստին 2024 թվականի ամռանը, եթե մինչ այդ Կիմիխը չերկարաձգի պայմանագիրը «Բավարիայի» հետ:
Կիմմիխի գործող պայմանագիրը մյունխենցիների հետ նախատեսված է մինչև 2025 թվականը:
























































