Անդրեաս Ռետիգը դարձել է Գերմանիայի ֆուտբոլի միության նոր մարզական տնօրենը: Այս մասին հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
60-ամյա մասնագետը պատասխանատու է լինելու Գերմանիայի հավաքականների գործունեության, ինչպես նաև ակադեմիաներում երիտասարդ ֆուտբոլիստների պատրաստման համակարգի համար։
Դեռևս չի հայտարարվել, թե ինչպես կազդի Ռետիգի նշանակումը Գերմանիայի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի վրա, որը գլխավորում է Ռուդի Վյոլերը Հանսի Ֆլիկի հեռանալուց հետո։
Ռետիգը կփոխարինի Օլիվեր Բիրհոֆին, որը լքեց պաշտոնը 2022 թվականի աշխարհի առաջնությունում Գերմանիայի հավաքականի վատ ելույթից հետո:
Նախկինում Ռետիգն աշխատել է «Բայերի», «Ֆրայբուրգի», «Քյոլնի», «Աուգսբուրգի» և «Սանկտ Պաուլիի» ղեկավար կազմերում։
























































