Մյունխենի «Բավարիան» ներկայացրել է Օկտոբերֆեստին նվիրված նոր մարզահագուստը։
«Այս մրցաշրջանում Թոմաս Մյուլերը, Հարի Քեյնը, Ալֆոնսո Դևիսը և նրանց թիմակիցները կխաղան Օկտոբերֆեստին նվիրված կանաչ մարզաշապիկներով, որոնք, ինչպես Չեմպիոնների լիգայի մարզաշապիկները, ձևավորված են լեռնային ծաղկի պատկերներով և կրծքին պատկերում են ակումբի պատմական տաբերանշանը: Թիկունքում խաղացողների անունն ու մարզաշապիկի համարը պատկերված են սպիտակ գույնով»,- ասվում է ակումբի պաշտոնական կայքում։
Թոմաս Տուխելի թիմն առաջին անգամ նոր մարզաշապիկով հանդես կգա ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 15-ին, Գերմանիայի Բունդեսլիգայի՝ Լևերկուզենի «Բայերի» դեմ տնային խաղում: Հանդիպումը կկայանա «Ալիանց Արենա» մարզադաշտում, խաղի մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 22:30-ին:
Հարկ է նշել, որ ակումբի տարբերանշանը այն տարբերակն է, որը «Բավարիան» կրել է 1923-1954 թվականներին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմով ընդմիջվելու ընթացքում։