Թոմաս Տուխելին դուր չի գալիս Մատեյս դե Լիխտի խաղաոճը: Նիդեռլանդցի պաշտպանը նախորդ մրցաշրջանում մյունխենցիների կազմում խաղադաշտ էր դուրս գալիս մեկնարկային կազմում, բայց այս մրցաշրջանի սկզբում նա դարձել է պահեստային խաղացող՝ պարտվելով մրցակցությունը Կիմ Մին Ջային և Դայոտ Ուպամեկանոյին:
«Բավարիայի» գլխավոր մարզիչը դժգոհ է այն բանից, որ Դե Լիխտը գնդակը դանդաղ է խաղարկում, անհարկի և ոչ շճգրիտ փոխանցումներ է կատարում: Դե Լիխտը գիտի, թե ինչի վրա պետք է աշխատի, գիտի, որ Տուխելը իրենից ավելին է սպասում, և նա պատրաստ է պայքարել թիմում իր տեղը երաշխավորելու համար:
Միաժամանակ «Բավարիայի» ղեկավարությունը գնահատում է դե Լիխտին նրա մարտական ոգու համար։
Դե Լիխտը մյունխենցիների մեկնարկային կազմում անցկացրել է մրցաշրջանի 4 հանդիպումներից միայն 1-ը։
























































