«Բավարիայի» հարձակվող Ջամալ Մուսիալան ճանաչվել է թիմի 2022/23 մրցաշրջանի լավագույն խաղացող։
Ֆուտբոլիստը հավաքել է թիմի երկրպագուների ձայների 46%-ը։ Նախորդ մրցաշրջանում Մուսիալան մասնակցել է 47 հանդիպման, դարձել 16 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։
























































