Ֆրանսիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Դեոտ Ուպամեկանոն կիսվել է Գերմանիայի հավաքականի ներկայիս մարզավիճակի մասին՝ կապված վերջին անհաջող արդյունքների հետ։
«Վստահ եմ, որ Գերմանիայի հավաքականը շուտով կրկին կարևոր դեր կխաղա համաշխարհային ֆուտբոլում։
Կիմմիխի, Գյունդողանի և շատ այլ խաղացողների շնորհիվ այս թիմը մեծ մրցաշարերում մեծ փորձ ունի: Նրանց թիմում՝ ի դեմս Ջամալ Մուսիալայի, անհավանական ֆուտբոլիստ է խաղում։ Թիմը կհաղթահարի այս անկումը և էլ ավելի կուժեղանա»,- Ուպամեկանոյի խոսքերն է մեջբերում Sportbuzzer-ը:
























































