«Բավարիան» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը 22-ամյա պաշտպան Ալֆոնսո Դեյվիսի հետ։ Այս մասին հայտնում է Bild-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ վերջերս Հասան Սալիհամիջիչի՝ «Բավարիայի» մարզական տնօրենի պաշտոնից ազատվելու պատճառով կանադացի ֆուտբոլիստի հետ աշխատանքային պայմանագիրը երկարաձգելու շուրջ բանակցությունները դադարեցվել են մինչև հաջորդ տարի։ Սակայն մյունխենյան ակումբի ղեկավարությունը մեծ ցանկություն ունի թիմում պահել Դեւիսին, քանի որ նրան համարում են իր դիրքի լավագույն խաղացողը։
Նա նաև կարևոր է «Բավարիայի» համար մարքեթինգային նկատառումներով, քանի որ 2026 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում, իսկ Դևիսը գերաստղ է Հյուսիսային Ամերիկայում: Կանադացի պաշտպանին մեծ հարգանք են վայելում նաեւ հանդերձարանում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություններ կային Մադրիդի «Ռեալից» Դեւիսի նկատմամբ հետաքրքրության մասին։
























































