Գերմանիայի հավաքականի մարզական տնօրեն Ռուդի Ֆյոլերը գնահատել է ազգային հավաքականի հեռանկարները։ Բունդեսթիմը վերջին հինգ խաղում չորս պարտություն է կրել և մեկ ոչ-ոքի է գրանցել:
«Աշխարհի վերջին երկու առաջնություններում մենք խմբից դուրս չեկանք, ակնհայտ է՝ ինչ-որ բան այն չէ:
Բայց մենք ունենք շատ կրեատիվ, արագավազ խաղացողներ, ովքեր կարող են հաջող հանդես գալ հաջորդ տարի ԵԱ-ում:
Իհարկե, Ֆրանսիան կլինի գլխավոր ֆավորիտը։ Իմ խնդիրն է համոզվել, որ մենք այն հինգից ութ թիմերի մեջ ենք, որոնք կարող են մրցել նրանց հետ»,- Ֆյոլերի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն։
























































