«Բավարիայի» և «Ինտերի» նախկին ֆուտբոլիստ Լոթար Մատաուսը Ճապոնիայի հավաքականի հետ ընկերական խաղում Գերմանիայի հավաքականից կրած պարտությունից հետո կիսվել է իր տպավորություններով։
«Գերմանիայի հավաքականը զուրկ էր երևակայությունից, կոմպակտությունից, ինքնավստահությունից։ Այս խոսքերը վերաբերում են բոլորին, բացի Լերոյ Սանեից: Վերջին ամիսներին ոչ շատերն են աջակցել Ֆլիկին: Կասկածում եմ, որ ներկա պայմաններում հնարավոր է նրան աջակցել։ Նա կորցրեց վստահությունը, որ ուներ»,- Մատաուսի խոսքերն է մեջբերում Web.de-ն։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին Գերմանիայի հավաքականն ընկերական խաղում 1:4 հաշվով պարտվել էր Ճապոնիայի հավաքականին: Հանդիպումը կայացել է Գերմանիայի Վոլֆսբուրգ քաղաքի Volkswagen Arena մարզադաշտում։
Հաջորդ հանդիպումը Գերմանիայի հավաքականը կանցկացնի Ֆրանսիայի հետ սեպտեմբերի 12-ին։ Այս խաղը նույնպես ընկերական է։
























































