Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը կիսվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Յունիոնի», «Նապոլիի» և «Բրագայի» հետ հանդիպումներից ունեցած սպասելիքներով։
«Մենք համեմատաբար լավ և կարճատև ճանապարհորդություններ ենք ունենալու։ Կայցելենք Գերմանիա, Պորտուգալիա և Իտալիա։
Միշտ հաճելի է մտածել դրա մասին: Բայց թույլ տվեք մի փոքր զգուշացնել «Յունիոնի» մասին. ես ճանաչում եմ այս թիմին, մի քանի հանդիպում եմ տեսել, դժվար մրցակից է լինելու:
Ի վերջո, իհարկե, պետք է ասեմ, որ ընտանիքս միշտ առաջին տեղում է։ Բայց ես խնդիր ունեմ, քանի որ այդ ակումբն իմ ֆուտբոլային ընտանիքի մի մասն է»,- Կրոսի խոսքերն է մեջբերում AS-ը։
Նշենք, որ գերմանական ակումբում հանդես է եկել Տոնիի եղբայրը՝ Ֆելքսը, ով կարիերան ավարտելուց հետո արդեն որպես մարզիչ է աշխատել թիմում։