Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է Ճապոնիայի ընտրանու հետ ընկերական խաղում կրած պարտությունից հետո։
«Մեր մարզչական շտաբն անում է ամեն ինչ, որպեսզի թիմը միշտ կատարյալ պատրաստվի հանդիպումներին։ Կարծում եմ, որ մենք լավ ենք գործում, և կարծում եմ, որ ես հավաքականի համար ճիշտ մարզիչ եմ:
Առաջին հերթին մենք խիստ հիասթափված ենք։ Պետք է խոստովանենք, որ Ճապոնիայի հավաքականը շատ լավ թիմ է։ Այս պահին մենք ռեսուրս չունենք նման կոմպակտ պաշտպանությանը հաղթելու համար։ Դրանք պարզապես բավարար չեն:
Չեմ կարծում, թե ինչ-որ բանում կարող ենք մեղադրել թիմին: Նրանք նորից ու նորից փորձեցին, բայց հետո անհատական սխալներ եղան։ Մրցակիցն օգտվեց դրանից և արժանի էր հաղթանակի»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում RTL-ն։
Գերմանիայի հավաքականն ընկերական խաղում 1-4 հաշվով պարտվել է Ճապոնիային։