«Մանչեսթեր Սիթին» վերջին տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող էր պայմանագիր կնքել «Բարսելոնայի» պաշտպան Ալեքս Բալդեի հետ։ Այս մասին իր Twitter-ում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբը բանակցությունների մեջ չի մտել «քաղաքաբնակների» հետ, քանի որ իսպանական ակումբի ներկայացուցիչները Բալդեին միշտ անձեռնմխելի խաղացող են համարել։
2022/2023 մրցաշրջանում Բալդեն «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 44 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է մեկ գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 50 միլիոն եվրո։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» հետաքրքրված է «Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիայի ծառայություններով։