Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ջեսի Լինգարդը ամռանը կլքի ակումբը, տեղեկացնում է Mirror-ը:
Թիմի գլխավոր մարզիչ Ուլե-Գունա Սուլշերը այլևս հույսեր չի կապում Լինգարդի հետ:
Հիշեցնենք, որ Լինգարդի ծառայություններով հետաքրքրված են ՝ «Ռոման» և Մադրիդի «Աթլետիկոն»:
ԱՊԼ-ի այս մրցաշրջանում նա մասնակցել է 20 հանդիպման և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով:
Հավելենք, որ ՄՅՈւ-ի սանը 2011 թվականից է խաղում «կարմիր սատանաների» գլխավոր թիմում: