ՊՍԺ-ն պատրաստվում է Չլ-ի 1/8 եզրափակչի Դորտմունդի «Բորուսիայի» դեմ պատասխան հանդիպմանը:
ֆրանսիական ակումբի հարձակվող Կիլիան Մբապեն չի մասնակցել իր թիմի վերջին մարզմանը, տեղեկացնում է Kicker-ը:
Նշվում է, որ Մբապեն կոկորդի ցավեր է զգացել և բժիշկները որոշել են ռիսկի չդիմել ու հանգստանալու հնարավորություն տալ նրան:
Հիշեցնենք, որ պատասխան հանդիպումը կայանալու է առանց հանդիսականների (12.03.20): Ֆրանսիայում գրանցվել է կորոնավիրուսի վարակման ավելի քան 1200 դեպք: Հաղորդվում է, որ 19 մարդ մահացել է:
Հավելենք, որ առաջին հանդիպումը ավարտվել էր գերմանական ակումբի հաղթանակով ՝ 2:1 հաշվով: