Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն արձագանքել է Լուի վան Գալի խոսքերին։ Նարնջագույնների նախկին մարզիչը կարծում է, որ 2022 թվականի աշխարհի առաջնությունը ծրագրվել է Լիոնել Մեսսիի հաղթանակի համար։
«Չէի ասի: Իսպանիայում երբեմն ինձ թվում էր, թե նախապատվությունը տրվում է Մադրիդի «Ռեալին», ոչ թե «Բարսելոնային»։ Բայց եթե չես կարող դա հաստատել, պետք է ոչինչ չասես»,- Կումանի խոսքերն է մեջբերում NOS-ը։
Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի քառորդ եզրափակիչում Արգենտինայի հավաքականը 11 մետրանոցներով հաղթեց Նիդերլանդներին՝ 2-2 հաշվով ոչ-ոքիից հետո: Այնուհետև Լիոնել Մեսսին և ընկերները կիսաեզրափակիչում հաղթեցին Խորվաթիային, իսկ եզրափակիչում՝ Ֆրանսիային: