Մադրիդի «Ռեալի» հարձակվող Խոսելուն խոսել է Թոնի Կրոսի ու Ջուդ Բելինգեմի հետ խաղի մասին։
— Ի՞նչ եք կարծում, Բելինգհեմը կկարողանա՞ «Ոսկե գնդակ» նվաճել, եթե շարունակի նույն ոգով։
— Այո, նա բոլոր հնարավորություններն ունի այն նվաճելու համար։ Իր տարիքում նա մրցանակը շահելու լավ հնարավորություններ ունի։ Իհարկե, նա կարող է դառնալ «Ոսկե գնդակի» դափնեկիր։
Իսկ Թոնի Կրոսը պետք է հինգ «Ոսկե գնդակ» ստանար: Նա անհավանական խաղացող է, ով կարող է փոխել խաղի ընթացքը։ Նա այն խաղացողներից է, ով ամենաշատն է գրավում իմ ուշադրությունը «Ռեալում»: Նա երբեք չի կորցնում գնդակը և խաղում է զուսպ, ինչը նրան առանձնացնում է մյուսներից։ Հաճելի է խաղալ նրա հետ»,- ասել է Խոսելուն:
























































