«Ռոմայի» գործադիր տնօրեն Տիագո Պինտուն խոսել է «Սանթոսի» հարձակվող Մարկոս Լեոնարդոյի նկատմամբ ակումբի հետաքրքրության մասին։
«Մարկոս Լեոնարդոն մեր տրանսֆերային թիրախն է, նա մեզ պետք է: Կան մեծ ներուժ ունեցող տաղանդներ, և երբ մենք հնարավորություն ունենք, փորձում ենք նրանց հետ պայմանագիր կնքել»,- Պինտուի խոսքն է մեջբերել Football Italia-ն։
Այս մրցաշրջանում 20-ամյա բրազիլացին բոլոր մրցաշարերում անցկացրած 34 խաղում դարձել է 16 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
Transfermrkt-ը խաղացողին գնահատում է 17 միլիոն եվրո: