Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալը խոսել է Ջուդ Բելինգեմի մասին։
«Ես այստեղ չէի, երբ այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են Կրիշտիանու Ռոնալդուն կամ Սերխիո Ռամոսը նոր էին տեղափոխվել «Ռեալ»։ Բայց ինչ այստեղ եմ երբեք չեմ տեսել, որ որևէ մեկն այնքան արագ հարմարվի թիմին, որքան Բելինգեմը։ Ոչ միայն խաղադաշտում, որտեղ նա շատ լավ արդյունքներ է ցույց տալիս, այլ նաև հանդերձարանում, թիմակիցների հետ հարաբերություններում»,- Կարվախալի խոսքն է մեջբերել Relevo-ն։
20-ամյա անգլիացին ամռանն է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։
























































