«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության արդյունքները։
«Չեմպիոնների լիգայում յուրաքանչյուր մրցակից մարտահրավեր է, որը մենք ընդունում ենք մեծ ցանկությամբ և նվիրվածությամբ: «Մանչեսթեր Յունայթեդը», «Կոպենհագենը» և «Գալաթասարայը» չափազանց գրավիչ մրցակիցներ են թիմի և երկրպագուների համար: Մենք քաջալերված ենք և անհամբեր սպասում ենք եվրոպական ասպարեզ դուրս գալուն»,- Տուխելի խոսքն է մեջբերել ակումբի մամուլի ծառայությունը։
«Բավարիան» հայտնվել է A խմբում, որտեղ կմրցի «Մանչեսթեր Յունայթեդի», «Կոպենհագենի» և «Գալաթասարայի» հետ: