Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն ամփոփել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը։
«Մենք չափազանց բարդ խումբ ունենք, չենք կարող թաքնվել դրանից, բայց ընդունում ենք այս մարտահրավերը։ Հուսով ենք, որ կարող ենք ինչ-որ առանձնահատուկ բանի հասնել»,- Վատցկեի խոսքն է մեջբերել Sky Germany-ն։
Դորտմունդի «Բորուսիան» ընդգրկված է F խմբում՝ ՊՍԺ-ի, «Միլանի» և «Նյուքասլի» հետ։