«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության արդյունքները։
«Մենք շատ ուրախ ենք, որ Չեմպիոնների լիգան վերադառնում է։ Մենք մի քանի թոփ հանդիպումներ կունենանք մեծ քաղաքների երեք ակումբների հետ։ «Մանչեսթեր Յունայթեդը» կարևոր դիրք է զբաղեցնում համաշխարհային ֆուտբոլում։ Նրանց մարզիչ Էրիկ տեն Հագը նախկինում մարզել է մեր երկրորդ թիմը: «Կոպենհագենն» ու «Գալաթասարայը» նույնպես հիանալի թիմեր ունեն։ Այս հանդիպումները հատուկ նշանակություն ունեն մեր օրացույցում»,- Մյուլերի խոսքն է մեջբերել ակումբի մամուլի ծառայությունը։
«Բավարիան» հայտնվել է A խմբում, որտեղ կմրցի «Մանչեսթեր Յունայթեդի», «Կոպենհագենի» և «Գալաթասարայի» հետ: