Գերմանացի հարձակվող Նիկլաս Ֆուլկրուգը Բրեմենի «Վերդերից» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիա»։ Այս մասին հայտնել է դորմտունդյան ակումբի պաշտոնական կայքը։
30-ամյա հարձակվողի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։ Նա նոր թիմի կազմում հանդես կգա 14-րդ համարի ներքո։
Ֆուլկրուգը «Վերդերում» էր 2019 թվականից։ Անցած մրցաշրջանում Ֆուլկրուգը Բունդեսլիգայի լավագույն ռմբարկուի մրցանակը կիսել է Քրիստոֆեր Նկունկուի հետ, որն այն ժամանակ հանդես էր գալիս «Լայպցիգում»։ Երկու ֆուտբոլիստներն էլ 16-ական գոլ էին խփել 2022/23 մրցաշրջանում։
Ֆուլկրուգը Գերմանիայի հավաքականի կազմում անցկացրած 9 խաղում դարձել է 7 գոլի հեղինակ։