Մյոնխենգլադբախի «Բորուսիան» պայմանագիր է կնքել հարձակվող Թայսոն-Ջորդան Սիեբատշեուի կամ պարզապես՝ Ջորդանի հետ։
Ֆուտբոլիստը Բեռլինի «Յունիոնից» է տեղափոխվել նոր ակումբ՝ վարձակալական հիմունքներով։
Նա ԱՄՆ-ի հավաքականի ֆուտբոլիստ է, որի կազմում անցկացրել է 9 հանդիպում և խփել մեկ գոլ։
Ժամանակին Ջորդանը, ով «Ռեյմսի» ակադեմիայի սան է, հանդես է եկել նաև Ֆրանսիայի երիտասարդական հավաքականում։